Նոյեմբերի 19-ին`ժամը 15.15-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.28օ և արևլյան երկայնության 45.93օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի գրանցվել:
Ըստ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի հաղորդագրության