Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բլոգերները՝ հօգուտ մեկնաբանություններ անելու ազատության

Նոյեմբեր 21,2011 11:47

Մի շարք բլոգերներ վերահրատարակել են այն մեկնաբանությունները, որոնք ընթերցողներն արել էին «Հրապարակի»՝ փաստաբան Արթուր Գրիգորյանին վերաբերող հրապարակման ներքո: Նախաձեռնությունը պատկանում է բլոգեր Kornelij Glas-ին, որը գրել էր. «Այս հայցով մեկ հարթության վրա են փորձում դնել պրոֆեսիոնալ լրագրողի եւ անոնիմ մեկնաբանություն գրողներին։ Փաստացի, եթե դատը շահի փաստաբան Արթուր Գրիգորյանը, ապա մոտ ապագայում կկարողանան նույնպես դատել յուրաքանչյուր բլոգերի, ֆեյսբուքչուն, քանի որ ինքը պատասխանատու կդառնա ոչ միայն իր գրառումների, այլ ամեն մի ափռ-ցփռ անոնիմ մեկնաբանողի համար»:

Եվ նրա հիշատակումից հետո, թե Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ փաստաբանն «Ա1+»-ի եթերում զգուշացրել է, թե «բոլորին դատի են տալու, եթե քոմենթները տարածվեն»՝ բլոգեր Koreolan-ը առաջարկել էր. «Յա, բա ասա տարածենք, ախպեր։ Հեսա ռեփոստ անեմ»:  Այս մեկնաբանություններն իրենց բլոգներում տեղադրել են նաեւ բլոգերները Ditord-ը, Armenian reporter-ը, Moonleight-ը եւ այլք:

Ուշագրավ են նաեւ մեկնաբանությունները, որոնք հաջորդել են Kornelij Glas-ի այս նախաձեռնությանը:

noni_noն հեգնել է «էս տղեն ամբողջ հայկական վիրտուալը կնստացնի, պերեդաչի բերողներին էլ հետը: Ամենաթեթևը լայք տվողները կպրծնեն՝ պայմանական»:

gago_berlinը հարց է տվել. «Ասենք կարամ ամեն օր թազա մայկա տպել տամ էդ օրվա պոստերով: Կարող ա՞ մայկեն էլ ա ԶԼՄ :)»: kornelijպատասխանել է. «Մայկեն եթե հարյուրից ավելի տպես ու ամեն օր՝ կդառնա ԶԼՄ»:

Xelgen-ը հարցնում է. «Բա, որ ենթադրենք մեկը Պողոսի մեքենայի վրա մեխով գրի, որ քցենք «Քսելջենը մասնագետիկ է, ու ընդհանրապես շպիոն», դեմ չի՞, ես գնամ, ու իրան դատեմ․ մի 3 միլիոն պահանջեմ։ Չի՞ նկատել։ Ինձ ինչ, օրենքը թույլ է տալիս, ես դատում եմ»: Եվ եզրակացրել. «Եթե դատարանը որոշի, որ հարթակի տերը, կրում է իրավաբանական պատասխանատվություն, օգտագործողների վարքի նման, ապա օրինակ Հայաստանում Վիքիփեդիայի մասնակիցներին կմնա միայն դադարեցնել աշխատանքները, թե հայերեն, թե անգլերեն, թե մնացած բոլոր լեզուներով ՎՓ–ներում։ Մարդ ես, կարող է գան, ասեն, բա ես էն մի հոդվածից վիրավորվել եմ, դու էլ կարող էիր հեռացնել, չես հեռացրել»:

Նշենք նաեւ, որ շատ բլոգերներ ընդգծել են, թե ոչ տվյալ թերթի համակիրն են, ոչ էլ նման մեկնաբանությունների, բայց սա համարում են սկզբունքային հարց՝ այսպիսով կարող է ստեղծվել նախադեպ:

 

 

 

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930