Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը՝ հոգուտ Եվրասիական Միությանը միանալու

Նոյեմբեր 21,2011 10:23

2011 թվականի նոյեմբերի 20-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ»  կուսակցության ակտիվի հերթական ժողովը: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության ենթարկեց Հայաստանին առնչվող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումները:  Հատկապես քաղաքական գնահատական տրվեց վերջին շրջանում իշխող վարչախմբի մի շարք բարձրագույն պաշտոնատար անձանց հրաժարականների իրողությանը: Բանախոսի համոզմամբ, այդ փոփոխությունները որեւէ կապ չունեն հայ ժողովրդի եւ Հայաստանի առջեւ ծառացած բազում հիմնախնդիրների լուծման հետ:

Խոսելով Եվրասիական Միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու հիմնախնդրի մասին՝ Արամ Կարապետյանը միանշանակ համոզմունք հայտնեց, որ մեր երկիրն անվերապահորեն պետք է միանա 2011 թվականի նոյեմբերի 18-ին Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելոռուսի ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միություն» ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:

«Նոր ժամանակներ»  կուսակցության  լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել