Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաերթ` մահվան ելքով. հետիոտնը տեղում մահացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 21,2011 10:17

Այսօր` նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07.00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, «ՎԱԶ 21115» մակնիշի 24 ՕԼ 386 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` 34-ամյա Արթուր Մարտիրոսյանը, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է:

Հետիոտնը Ռեփսիկ Ավետիսյանն է, որը փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չթույլատրված հատվածում:
Վարորդը վրաերթի վայրից  չի դիմել փախուստի:
Այդ պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւ
անի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արտաշ Վանյանը:
Արդեն դեպքի վայրից վարորդին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի նա ենթարկվի բժշկական հետազոտման` պարզելու համար նրա սթափության աստիճանը:
Մեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել