Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը գերազանց մեկնարկ է վերցրել: Այսօր երրորդ տուրում նա տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը` առավելության հասնելով ավստրիացի Լուկաս Հանդլերի նկատմամբ եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույն տարիքային խմբում հաղթական միավոր վաստակեց նաեւ Ռոբերտ Աղասարյանը եւ բարձրացավ 39-րդ հորիզոնական: 16 տարեկանների պայքարում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի արեց, իսկ ահա Կարեն Գրիգորյանը պարտություն կրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ