Այսօր` նոյեմբերի 20-ին, ժամը 17.48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 54 շենքի 44 բնակարանում բնակիչը ընկել է եւ չի կարողանում շարժվել: Դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ 1-03 ծառայության աշխատակիցներին են հանձնել հատակին ընկած, 1950թ. ծնված Իվետա Եդիգարյանին եւ բազմոցին նստած, 1932թ. ծնված Ն. Եդիգարյանին:
ԱԻՆ-ի հաղորդմամբ, այսօր նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է Շիրակի մարզում: Ժամը 16.30-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Խաչատրյան փողոցի 38 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել Գյումրու փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ այնտեղ հայտնաբերել անօգնական վիճակում գտնվող, ինսուլտի նախանշաններով 1941 թ. ծնված Թամար Մկրտչյանին: Վերջինիս ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հանձնել դեպքի վայր մեկնած 1-03 ծառայության աշխատակիցներին: