Լրահոս
Օրվա լրահոսը

12000 դրամանոց կյանքը

Նոյեմբեր 20,2011 20:11

Այսօր երեխաների համաշխարհային օրն է: 1959 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց դեկլարացիա` երեխաների իրավունքների վերաբերյալ: «Առավոտ երիտասարդականի»  այս  հրապարակումը հենց այսօրվա առթիվ է:

 

 

 

Ալեքսանդրա Կոնինյանը ապրել «Զատիկ» մանկատանը, սովորել է  Ավանի «Իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում, չափահաս դառնալուց հետո աշխատանք է փնտրել բոլոր հնարավոր տեղերում ու չի գտել: Ալեքսանդրան որոշ ժամանակ աշխատել է որպես վաճառողուհի, բայց տնօրինության ու աշխատակիցների հեգնաքին և ծաղրական վերաբերմունքին չդիմանալով` հեռացել: Այնուհետև որոշ ժամանակ էլ աշխատել է հավաքարար, բայց այս անգամ էլ կրճատման պատճառով է զրկվել աշխատանքից:

«Ես ամսական ունեմ ընդամենը 12000 դրամ եկամուտ` 5000 դրամ սեփական միջոցներից ինձ տալիս է «Զատիկի» տնօրեն Աշոտ Մնացականյանը, 7000 դրամ էլ  Հայ օգնության միությունը: Ես այս 12000-ով պետք է կոմունալ վճարումներ կատարեմ, հագուստ գնեմ, սնվեմ ու փորձեմ ապրել»,-ասում է Ալեքսանդրան:

Հայ օգնության միության Երևանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը կարծում  է, որ սոցիալական քաղաքականությունը պետք է հենվի մշակութային և տնտեսական քաղաքականության վրա, որոնք մեզ համար խոցելի օղակներ են:

«Եթե պետությունը տնտեսապես չի քաջալերում մանկատան երեխաներին աշխատանքի ընդունելու գաղափարը, ապա գնալ գործարարից պահանջել, որ նա  աշխատանքի ընդունի այս երեխաներին, բնականաբար սխալ է: Կարելի է նաև խնդիրը լուծելու համար համապատասխան մտածողություն ձևավորել այսօրվա ամենաազդեցիկ գործիքի` հեռուստատեսության միջոցով, բայց հեռուստատեսությունը այսօր մատուցում է սերիալներ, որտեղ մանկատան երեխաները գողեր են»:

Ալեքսանդրա Կոնինյանն էլ սեփական առաջարկն ունի`գործարաններում` սպասարկման ոլորտում,  առանձին բաժիններ բացել մանկատան երեխաների համար: Սակայն ՀՕՄ-ի տնօրեն տիկին Մնացականյանը այս տարբերակին դեմ է. «Այսպես մանկատան երեխաները ավելի խոցելի կդառնան, նրանք կշփվեն միայն իրենց ճակատագրով նմանների հետ և չեն կարողանա ինտեգրվել հասարակությանը: Այդ դեպքում նրանք հավերժ կմնան մանկատան երեխա»:

Ալեքսանդրան շարունակում է աշխատանք փնտրել, լրացնել տարբեր դիմումներ ու հավատով սպասել դրանցից գոնե մեկի դրական պատասխանին ու այնպիսի աշխատակիցների, որոնք նրան չեն ծաղրի:

 

 

 

Գայանե Աբասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930