«Բլոգի հաճույքը հենց նրանում է, որ «Сам себе режисер»,- կարծում է բլոգեր Newsy Man-ը: Ըստ նրա, բլոգը չունի խոսքի ազատության սահմանափակում և ազատ էս քո մտքերն արտահայտելու ժամանակ: Facebook-ում հայտնի այս բլոգերը չի սիրում գրել իր մասին, իրենից ոչին չկա բլոգում` միայն մուլտիպլիկացիոն նկարներ են:
«Լրագրողի գործն է գրելը, իսկ երբ հնարավորություն կա` ազատ գրելու` դա կրկնակի հաճույք է: Երբ քո կրկնակի հաճույքին խառնվում է նաև երրորդ մարդը` որպես ընթերցող, քո սիրելի հոբբին դառնում է եռակի օրհնված զբաղմունք»,- ասում է Neswy Man-ը: Անկեղծանում է` վերջին երեք տարիների ընթացքում բլոգը իր համար դարձել է հոբբի, որից հաճույք է ստանում: Բացի սա, նա ունի ևս մեկ հոբբի` ֆուտբոլ խաղալ` թե ռեալ և թե վիրտուալ:
Newsy`նշանակում է սենսացիոն, իսկ Man` մարդ: Սենսացիոն մարդը, խոսելով բլոգի ուղղվածության մասին հայտնեց, որ այն հիմնված է սենսացիաների վրա, լինում են նաև հետաքրքիր փաստեր մարդկանց մասին: Ապագայում բլոգը ունենալու է միայն սոցիալական ուղղվածություն:
«Եղել է նաև ծիծաղելի դեպք` մի աղջիկ մեկնաբանություն էր գրել ու որպես nikname իրենց տան հեռախոսի համարն էր գրել»,- պատմում է Newsy Man-ը:
Արամ Արարատյան