Ըստ Tert.am-ի տված ինֆորմացիայի, այսօր` նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Կասկադում կազմակերպվելու էր «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին նվիրված ֆլեշմոբ, սակայն ֆլեշմոբն այդպես էլ չկայացավ: Երկար սպասելուց հետո` «Առավոտ երիտասարդականը» պատճառը փորձեց ճշտել Կասկադի անվտանգության աշխատակցից, ով սկզբում ասաց, թե իր իմանալով ժամը 13:00-ին է եղել, հետո էլ, թե 15:00-ին պետք է լինի, իսկ վերջում ավելացրեց` «Պաշտոնական տեղեկատվության համաձայն չի լինելու»: Այս կցկտուր ու իրար հակասող պատասխաններից կարելի է ենթադրել, որ անգամ իրենք` անվտանգության աշխատակիցները չգիտեին: «Առավոտ երիտասարդականը» «չիրականացված» ֆլեշմոբի մասին փորձեց պարզել Մանկական Եվրատեսիլ 2011-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար` Գոհար Գասպարյանից, սակայն չկարողացանք խոսել նրա հետ մեզ մոտ եղած եւ ոչ մի հեռախոսային համարներով. ֆիքսված հեռախոսահամարի դեպքում` անպատասխան մնացինք, իսկ բջջային հեռախոսահամարն անջատված էր:
Տիգրանուհի Թասլակյան