Բաքվում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի հայտնի գրող եւ հրապարակախոս Ռաֆիգ Թագին, որը հայտնի է իսլամը քննադատող իր հրապարակումներով: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Ռաֆիգ Թագիի վրա հարձակվել են նրա տան ճանապարհին: Հարազատները հայտնել են, որ նա դանակի առնվազն հինգ հարված է ստացել թիկունքին եւ պարանոցին: Բժշկի ասելով նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սակայն Kulis.az կայքի փոխանցմամբ՝ նրա վիճակը ծայրահեղ է, քանի որ շատ արյուն է կորցրել:
2007 թվականին Բաքվի դատարանը Ռաֆիգ Թագիին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել Մուհամեդ մարգարեին եւ իսլամը քննադատող հրապարակման համար:
«Ազատություն» ռ/կ