
Պարզվել է, որ այրվում է սեփական տան հարակից տարածքը, որտեղ գտնվում են տնտեսական իրեր, հագուստ: Ըստ հրշեջների` այրվել է մոտ 40 մետր քառակուսի տարածք ու դրա տանիքը: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Հարեւանները ֆոտոլրագրողին պատմել են, որ այրված տանն էր ապրում մի տարեց տատիկ, ում քաղաքացիները հրշեջների օգնությամբ կարողացել են դուրս բերել տնից: Այս պահին հրդեհն ամբողջովին մեկուսացվել է հրշեջների կողմից:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի ղեկավար Սարգիս Ավետիսյանը:
Հրդեհի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ բարեբախտաբար, և՛ հրշեջները, և՛ գազի գրասենյակի աշխատակիցները, և՛ էլեկտրացանցի աշխատակիցները ժամանակին են հասել դեպքի վայր և կարողացել են նշված տարածքում ամբողջովին անջատել էլեկտրականությունը և բնական գազը: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ եթե հրշեջներին չհաջողվեր արագ մեկուսացնել կրակը՝ մեկ-երկու րոպե ուշացման դեպքում կրակը կտարածվեր հարակից սեփական տներով:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որոնք նշված հատվածում արգելում էին ավտոմեքենաների տեղաշարժը, որպեսզի հրշեջները կարողանան անարգել կատարել իրենց աշխատանքը: Դեպքի վայր էին ժամանել նաև 1-03 ծառայության` շտապօգնության 2 բրիգադ: Հրդեհի վայրը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի ոստիկանության բաժանմունքի դիմաց: