«Coal.com»-ը տեղեկացնում է, որ Մանուել Նոյերը, որ նաեւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահն է, որոշել է ամբողջ գումարը նվիրաբերել բարեգործությանը: Նոյերը նոյեմբերի 17-ին դարձել է RTL հեռուստաալիքի հատուկ հաղորդման հերոսը, որին մասնակցել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են երգչուհի Մայտե Կելլին, դերասանուհի Գաբի Կաստերը, կատակերգու Միխայել Միտերմայերը: Ի դեպ, Նոյերը վաստակել է ավելի շատ գումար, քան վերը թվարկվածները միասին վերցրած:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ