Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Կոլումբիայի ազգային հավաքականն ընդունել էր Վենեսուելային: Հանդիպմանը հետեւում էր նաեւ կտուցով մուկ բռնած մի բու: Բայց նա տեղ էր զբաղեցրել ոչ թե տրիբունաներում, այլ` դարպասաձողին: Բայց, ինչպես երեւում է, ֆուտբոլը նրան չհետաքրքրեց: Կարճ ժամանակ անց նա լքեց խաղադաշտը, բայց ճանապարհին կորցրեց որսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ