Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ ու կոնրետ, բայց անգլերեն. «Congratulations». Էլմիրա Մուրադյան

Նոյեմբեր 20,2011 13:29

 

Երևանի 54-րդ  քաղաքապետը Տարոն Մարգարյանն է: Հանրապետության նախագահը` երդման արարողությունից հետո առաջին շնորհավորանքը  ուղղեց  երիտասարդ քաղաքական գործչին` խրատ ու խորհուրդ տալով Տարոն Մարգարյանին. «Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ: Տարո՛ն, մեզ եւ քո բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես»: Տարոն Մարգարյանը մեր քաղաքական աշխարհում կարելի է ասել ամենահրեշտակայինն է, բոլոր սիրում են, Ավանից մինչև քաղաքի հեռավոր անկյունները: Տարոն Մարգարյանը վերջին տարիներին ակտիվ է նաև սոցցանցերում, նրա կայքէջում շնորհավորանքների պակաս չէր զգացվում. «Շնորհավորում ենք` ես, ընտանիքս, ընկերներս, Ավանը….Շատ-շատ ենք սիրում Ձեզ»: Սիլվա Հողմրցյանն է, ինչպես երևում  է` նորընտիր քաղաքապետի հարևանուհին է, ցանկացել է օնլայն շնորհավորողների մեջ առաջինը լինել, չի հասցրել: Կարճ կոնկրետ ու ամփոփ` ապագա տնտեսագետ է, երկար բարակ գրելու ժամանակ չունի, հաշվարկ է: Էմիլիա Մուրադյանը  ավելի «չոր»  հաշվարկ էր արել ու տեղավորվել մեկ բառում` այն էլ անգլերեն` ուղղակի «Congratulations»: Օգտատերերից Գոհար Սահակյանն էլ պահը չէր կորցրել, շնորհավորելուն զուգահեռ միանգամից հանդիպում էր խնդրել, լավատեսականն այն էր, որ շենքի բնակիչների անունից. «Պարոն Մարգարյան շնորհավորում եմ Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել Կոմիտաս 5ա. 7, 7/1 և 3 շենքերի շուրջ 600 բնակչի մտահոգող և արդեն 2 տարի անհանգստացնղ հարցին: Մեր բնակիչներիս կարծիքով դուք իրավասու եք այդտեսակ անօրինականություններին վերջ տալու: Մենք բնակիչներս հանդիպում ենք խնդրում Ձեզանից.. .»: Թե ինչ հարց է, կասեն միայն քաղաքապետին: Բժիշկ Լուսինե Կարապետյանն էլ վերջապես ստացել է իր խնդրի «բուժումը» `  առավոտները կլինեն անմոռանալի. «Պարոն Մարգարյան, այնքան ուրախ և հպարտ եմ, որ ամեն առավոտ արթնանալու եմ մի քաղաքում, որի քաղաքապետը Դուք եք»: Ուսանողները շնորհավորում են քաղաքապետին, Տարոն Մարգարյանն էլ չի մոռանում նաև նրանց, գրառումն էլ ֆեյսբուքի իր էջում չէր ուշացել. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ու կարևորվում ձեր դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական զարգացումներին»: Գյուղ ակադեմիայի ուսանողը ճարտարագիտության մագիստրոս է:  Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավանը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք: Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին` Երևանում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:

 

Դավիթ Դավիթյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930