Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, երկու երիտասարդներ տեղափոխվեցին Պռոշյան փողոցում գտնվող թիվ 3-րդ հիվանդանոց:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Դավիթ Անհաղթի փողոցից:
Հիվանդանոցում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ նշված երիտասարդների վնասվածքները որովայնի շրջանում ծակող-կտրող գործիքի արդյունքում ստացված վերքերն էին:
Երիտասարդներն են` Դավիթ Անհաղթ փողոցի 16 շենքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Ալիխանյանը և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վահագն Թաթոյանը:
Վահագն Թաթոյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ Սարգիս Ալիխանյանն այս պահին վիրահատարանում է:
Արդեն հիվանդանոց են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: