Լրահոս
Օրվա լրահոսը

Ծափահարություններ՝ հայրենակցին

Նոյեմբեր 19,2011 23:05

Երբ ես դպրոցական էի, իմ տարիքի բոլոր երեխաների նման սիրում էի կինո գնալ: Աջափնյակում գտնվող մեր բնակարանից ամենամոտն էին «Արագած» եւ «Հրազդան» կինոթատրոնները, որոնք այսօր որպես կինոթատրոններ գոյություն չունեն: Այն ժամանակ հանդիսատեսները հետաքրքիր սովորություն ունեին. երբ տիտրերում երեւում էր «յան»-ով որեւէ ազգանուն, նրանք սկսում էին ծափահարել:  Այդպես էին ընդունում նույնիսկ ազգությամբ ոչ հայ Եֆիմ Կոպելյանին: Եթե ֆիլմը արտասահմանյան էր եւ կրկնօրինակված, ապա ոգեւորությունը գրեթե ապահահովված էր, որովհետեւ կրկնօրինակող դերասանների շարքում համարյա պարտադիր պետք է լիներ Արտյոմ Կարապետյանը: Երեկ այդ հրաշալի դերասանը մահացավ: Կարապետյանը իսկական թիֆլիսեցի հայ մտավորական էր, դերասանական բոլոր շնորհներով օժտված, հիանալի, հարուստ հնչերանգներ ունեցող ձայնով, անթերի ռուսական առոգանությամբ (որն, ի դեպ, կարող է ուենենալ միայն ոչ ռուսը): Չնայած նա խաղացել էր նաեւ Երեւանի Պարոնյանի անվան թատրոնում եւ, հետեւաբար, տիրապետում էր նաեւ հայերենին: Չկա 20-րդ դարի համաշխարհային կինոյի որեւէ մեծ դերասան, որը մեզ  հետ էկրանից չխոսեր Արտյոմ Կարապետյանի ձայնով:

Այն ժամանակ հայկական ազգանուններին ծափահարելը ես համարում էի քաղքենիական եւ գավառական մոտեցում: Այսօր ինձ թվում է, որ հատկապես այս դերասանին արժեր ծափահարել:  Բա էլ ո՞ւմ ծափահարենք մեր հայրենակիցներից՝ Քիմ Քարդաշյանի՞ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930