«Գիսանե» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 19-ին ներկայացվեց Կառլո Գլոդնիի «Երկու տիրոջ ծառան» պիեսի հիման վրա կառուցված բեմադրությունը: Այն, լինելով դասական ներկայացում, այլ լուծում էր ստացել կատարողների կողմից: Նրանք 18-րդ դարի պիեսը դարձրել էին ժամանակակից` հաղորդելով հայկական շունչ: «Դերասանական խաղն ինձ դուր եկավ, ի տարբերություն նախկին տարիների, աճը զգալիորեն երեւում է»,- ասաց հանձնաժողովի անդամ Էրիկ Բարսեղյանը` հավելելով, որ դասականը ժամանակակից մոտեցմամբ բավականին դժվար է ցուցադրել: Ներկայացման ռեժիսոր Անտոն Աղայանցը ամենակարեւոր էլեմենտը համարում է այն, որ բեմում իշխում էր իմպրովիզացիան: «Մենք շատ ենք դժգոհում երիտասարդներից, բայց պետք է վստահել նրանց ու չդժգոհել: Այսօրվա ներկայացումն իրականացավ երեխաների շնորհիվ, ովքեր աշխատել են ինքնուրույն»,- հայտնեց նա: Ըստ հանդիսատեսի` ներկաjացումը կյանքային էր, որի շնորհիվ էլ հաճելի էր դիտելը:
Ռուբինա Սաֆարյան