Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կընտրվեն Հայաստանի 2011 թվականի 10 լավագույն մարզիկները

Նոյեմբեր 19,2011 19:33

Այսօր կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կոնֆերանսը, որի օրակարգում երկու հարց էր դրված. ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն եւ Հայաստանի լավագույն մարզիկների ընտրության սկզբունքները: Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Յուրի Ալեքսանյանը, գլխավոր քարտուղար, «Առավոտ» օրաթերթի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը, ֆեդերացիայի նախագահի տեղակալներ, «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը եւ գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում: Այնուհետեւ, ընտրվեց գործկոմի նոր կազմ, մարզական լրագրողները քննարկեցին մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը:
Ավանդույթի համաձայն ամեն տարի տվյալ մրցաշրջանի արդյունքներով  հանրապետության մարզիկների լավագույն տասնյակին որոշում են հենց մարզական լրագրողները: Սակայն ամեն անգամ արդյունքների հրապարակումն իսկական գլխացավանք է դառնում: Ֆեդերացիաների նախագահները եւ հատկապես ազգային հավաքականների մարզիչները մեզ մեղադրում են ոչ օբյեկտիվ լինելու եւ կողմնապահության մեջ:

Հասկանալի է, որ յուրաքանչյուր ոլորտի ղեկավար եւ մարզիչ ցանկանում է իր մարզիկին տեսնել տասը լավագույնների մեջ: Բայց նաեւ փաստ է, որ բոլորի ցանկությունը բավարարել հնարավոր չէ: Այդտեղից էլ սկսվում են ամենաաբսուրդ մեղադրանքները, դժգոհությունները, երբեն էլ` ահաբեկումները:
Յուրաքանչյուր լրագրող ազատ է ընտրության մեջ եւ թեկնածուներին տասնյակում դասավորում է այն հերթականությամբ, ինչպես պատկերացնում է: Եվ միավորների հաշվարկից հետո է միայն կազմվում տասնյակը: Եվ քանի որ տասնամյակների ընթացքում ընտրության մեխանիզմը վերանայման կարիք ունի, այսօրվա քննարկումն էլ հենց այդ նպատակով էր կազմակերպվել, որի ընթացքում հստակեցվեցին ընդհանուր սկզբունքները: Որոշվեց` հաշվի առնելով բոլոր առաջարկները, ամենակարճ ժամանակում դրանք հստակ ձեւակերպել, մոտ օրերս եւս մեկ անգամ քննարկել ֆեդերացիայի գործկոմի նիստում եւ փաստաթղթի վերջնական տարբերակը հաստատել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930