Տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի նոյեմբերի 19-ի հրամանագրով` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար 19-ամյա զինածառայողը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել է: