Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Սարգսյանը, վարելով «ԳԱԶ-31105» մակնիշի 23 ԼՏ 608 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է «Իզոռուֆ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Տիտան Թադևոսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի 29 ՏՍ 696 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Մերսեդես Բենցի» ուղևորներ 59-ամյա Սամվել Թադևոսյանը, ով աշխատում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես գլխավոր ինժիներ, և 32-ամյա Բեատրիս Թադևոսյանը, ով աշխատում է «Հայր և որդի Հայրապետյաններ» ՓԲԸ-ում`որպես հաշվետար հաշվապահ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարիտիրոսյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի