Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նորակառույց է, բայց ունի խնդիրներ

Նոյեմբեր 19,2011 15:56

 

Շիրակի մարզի Մուսայելյան համայնքի միջնակարգ դպրոցը խնդիրներ շատ ունի: Դպրոցը  նորակառույց է: «Չունենք  մարզադահլիճ,  առանձին շախմատի համար նախատեսված դասարան, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, դասասենյակների քանակը քիչ է, 12-րդ դասարանի աշակերտները դասն անցկացնում ենք միջոցառումների դահլիճում »,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Չնայած դրան` 12-րդ դասարանի  աշակերտուհի Հայկանուշ Ստեփանյանը հաճույքով է դասերին մասնակցում, ինքն է այդ մասին ասում, ոչ մի խնդիր չի տեսնում դահլիճում դաս անելու մեջ, իսկ նրա դասընկերուհի Մարիամ Հահոբյանը դժգոհում է. «Դահլիճում անհարմար է դաս անելը, ձայնը արձագանքում է, իսկ տղաներն էլ առիթից օգտվում են ու խանգարում»: Անդրադառնալով դպրոցի խնդիրներին` համակարգչային օպերատոր Արմենուհի Վարդանյանը նշեց, որ համակարգիչները շատ քիչ են, չեն բավարարում բոլոր աշակերտներին, սենյակն էլ շատ փոքր է:

Դպրոցում  1-4 դասարանների երեխաները սնվում են անվճար, այստեղ են հաճախում ոչ միայն տեղացի, նաև հարևան համայնքների` Սալուտի, Վարդաղբյուրի  և  Հարթաշենի երեխաները:

Ստելլա Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930