Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր հոսքագիծը նոր հնարավորություններ է բացում

Նոյեմբեր 19,2011 15:49

«Միկա ցեմենտ» գործարանում երեկ շահագործման հանձնվեց ցեմենտի փաթեթավորման նոր հոսքագիծ: Հոսքագիծը հնարավորություն է տալիս ցեմենտը լցոնել 50 կգ-անոց պարկերի մեջ, ինչպես նաեւ պալլետացնել 1տոննայանոց փաթեթները եւ բեռնել տրանսպորտային միջոցների մեջ:

Տեղադրվել է «Հավեր-Բեքեր» գերմանական ֆիրմայի 10 դիրքանի հաստոց՝ 150տոննա/ժամ կամ 3000 պարկ/ժամ արտադրողականությամբ:

Հոսքագիծը հագեցած է համապատասխան մատակարարման միջոցներով՝ ցեմենտը սիլոսներից մինչեւ հաստոցի բունկեր տեղափոխելու, ապա ցեմենտի արտանետումների հավաքման ասպիրացիոն համակարգով, որն ապահովում է անթափոն տեխնոլոգիա: Դրանից հետո էլ ավտոմատ կերպով կշռվում է եւ հատուկ տեղափոխիչների միջոցով հասցվում է պալլետացման եւ բեռնման՝ բաց եւ փակ մեքենաներ, ինչպես նաեւ երկաթուղային վագոններ:

Այս նոր հոսքագիծը սպասարկում է 13 հոգանոց անձնակազմը: Կապիտալ ներդրումները կազմել են մոտ 2,5 մլն եվրո:

Նոր փաթեթավորող հոսքագծի ներդրման տարեկան տնտեսական ազդեցությունը կկազմի մոտ 30 մլն դրամ՝ 1 տոննա փաթեթավորված ցեմենտի թողարկման վրա ծախսվող էլեկտրական էներգիայի նվազման, աշխատավարձերի ֆոնդի տնտեսման, 1 տոննա փաթեթավորված ցեմենտի պայմանական մշտական ծախսերի ինքնարժեքի իջեցման  հաշվին :

Միկա ցեմենտի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930