«Հայկական ժամանակը», վկայակոչելով սեփական աղբյուրները, այսօր տեղեկացրել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Թերթն ընդգծել էր, որ, ըստ որոշ տեղեկությունների, Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որի անունն այդ պաշտոնի համար դեռ վաղուց էր հոլովվում:
Դատախազության մամուլի ծառայությունից այս առնչությամբ Aravot.am-ին տեղեկացրին, որ դատախազի հրաժարականի մասին վերոնշյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, այլ քանի որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ամռանը չի հանգստացել, այժմ 10 օրով արձակուրդ է գնում: