Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտը սուտ է

Նոյեմբեր 19,2011 14:56

Հոգեբանները առանձնացրել են ամենահայտնի ստերի լավագույն տասնյակը: Դրանք են`   «Ոչ՛, բոլորովին նեղացած չեմ», «Սրանից համով բան դեռ չէի կերել», «Քո գաղտնիքը ինձ հետ կմեռնի», «Ես երբեք սուտ չեմ խոսում» և այլն:
«Սուտ խոսելու ժամանակ մարդիկ ավելի հաճախ են աչքերը թարթում, աշխատում են ձեռքերը չշարժել, փոխարենը` սովորականից շատ շարժում են ոտքերը, նաև` ժպտում են միայն շուրթերով»,-նշում է հոգեբան Նանե Սարգսյանը:
Երեւանի թիվ  43 դպրոցի  հայ եկեղեցու պատմության առարկայի ուսուցչուհիներից  մեկը պատմում է. «Տարիներ առաջ այսպիսի մի փորձ կատարեցի աշակերտներիս հետ: Որոշեցինք, որ մյուս դասին բոլորը պետք է  անկեղծանան` ստել են այդ օրերի ընթացքում, թե` ոչ, եթե` այո, ապա քանի անգամ: Դասարանում չգտնվեց մի աշակերտ, որ այդ 2 օրվա ընթացքում առնվազն 5 անգամ խաբած չլիներ»:

Ժողովրդական առած ասում է . «Ավելի լավ է քաղցր սուտ, քան` դառը ճշմարտություն»:  Տիկին Նարինեն նույնպես այդ կարծիքին է. «Երբ զգում եմ, որ ճիշտն ասելով` կարող եմ վշտացնել դիմացինս, առանց երկմտելու ստում եմ»: Ըստ հոգեբան Նանե Սարգսյանի` կա ստի 2  ձև` լռելն ու խեղաթյուրելը: Լռելիս թաքցնում են ճիշտ տեղեկատվությունը, իսկ խեղաթյուրելիս ոչ միայն թաքցնում են, այլ նաև դրա փոխարեն ներկայացնում են սխալ տեղեկատվություն: Իսկ լռելու և խեղաթյուրելու համադրությունից ստեղծվում է խաբեությունը:
Արտասահմանյան հայտնի հոգեբան Մազիպն էլ  առաջ է քաշում հետևյալ տեսակետը. «Սուտը միտումնավոր փորձ է` հաջողված թե անհաջող: Նշանակում է աջակցել մի բանի, որին դու ինքդ չես հավատում»: Հաճոյախոսությունը, շողոքորթությունը նույնպես սուտ են:  Հոգեբանության մեջ դրանց անվանում են սպիտակ:  «Այս շորը քեզ շատ է սազում, կարծես քեզ համար կարված լինի»,- ասում են վաճառողուհները:  Հոգեբաններն այս սուտն անվանում են`  ազնիվ:  Կան նաև ստի այլ տեսակներ ` քաղցր, երեխայական` «Բալես քեզ արագիլնա բերել» եւ այլն: Հոգեբաններն նաեւ ավելացնում են` սուտը,  սուտ է` լինի ազնիվ, սպիտակ,   երեխայական…

 Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930