Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ներկա է եղել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2011թ. ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին:
Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթած թիմերին, պատվոգրեր ու մեդալներ հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին, ինչպես նաև գլխավոր մրցանակ` առաջին տեղը զբաղեցրած թիմին: Aravot.am-ին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից: