Լրահոս
Օրվա լրահոսը

Գումար՝ «Facebook»-ի միջոցով

Նոյեմբեր 19,2011 14:19

«Facebook» սոցցանցի 800 մլն օգտագործողներն այսուհետեւ կկարողանան իրար օգնել գումարով «PayPal»-ի նոր հավելվածի՝ «Send Money»-ի միջոցով, հաղորդում է https://pcnews.am կայքը:

Գումարային փոխանցում անելու համար պետք է ընտրել բացիկ, որին կարելի է կցել նաեւ հաղորդագրություն, նկար կամ տեսահոլովակ, ընտրել ստացողին, մուտքագրել գումարն ու մուտք գործել «PayPal» համակարգ:

Այնուհետեւ բացիկը կհայտնվի ընկերոջ պատին, սակայն փոխանցման մասին տվյալները չեն հրապարակվի, իսկ նրա էլ-փոստին կուղարկվի նամակ:

ԱՄՆ-ի օգտագործողների համար երկրի ներսում փոխանցումներն անվճար են, իսկ երկրից դուրս ծառայությունը պահում է 0,5-3,9:

Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է այցելել https://apps.facebook.com/paypal_sendmoney/:

 

 

 

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել