«Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը վտանգված են: Բավական անմեղ «hahaha!» գրություններով եւ «www.facebook.com.image301.tk/****» հղումով (անվտանգության նկատառումներից ելնելով շարունակությունը չենք ցուցադրում) տարածվող վիրուսը նրանք ստանում են իրենց «ընկերներից»:
Վիրուսն էլ «բնակվում» է հենց «ընկերների» համակարգիչների մեջ՝ առանց վերջինների իմացության:
Առաջին հայացքից թվում է, թե «www. facebook.com.image301.tk/****» հղումը «Facebook» կայքից է, որը հիմնված է «com» տիրույթի (դոմենի) վրա, սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ «facebook.com. image301» գրությունը ամբողջությամբ կայքի անուն է, որն էլ հիմնված է «tk» թուրքական տիրույթի վրա:
Վիրուսը ներթափանցում է համակարգիչ՝ հղումով անցնելուց անմիջապես հետո: Ամեն անգամ «վարակակիր» համակարգիչը «Facebook»-ին միանալուց հետո՝ սկսում է (սփամ-ով) պրոֆիլի ընկերներին ուղարկել վիրուսի հասցեն: Ի դեպ՝ համակարգիչը կարող է մուտք գործել օգտատերի «պրոֆիլ»՝ առանց վերջինիս «աջակցության», ավտոմատ կարգով:
Կարդացեք նաև
Չփոխհամաձայնեցված մուտքերը համացանց եւ սոցիալական կայք բացառելու համար օգտատերերը պետք է իրենց համակարգիչներում չպահպանեն գաղտնաբառեր եւ հաճախակի մաքրեն նախկին գործողություններից պահպանված ֆայլերը՝ բրաուզերների «հիշողությունները», «cookie», «cache file»-երը:
Վիրուսից համակարգիչը մաքրելու համար պետք է ակտիվացնել հակավիրուսի վերծանումը, անհրաժեշտության դեպքում՝ նախօրոք թարմացնելով հակավիրուսային ծրագիրը:
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ