Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` նոյեմբերի 18-ին, Երևան քաղաքի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 4-ամյա Արման Գասպարյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին արտակարգ միջադեպ էր տեղի ունեցել Գոգավանում:
Ինչպես ավելի վաղ Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի Գոգարան գյուղի տներից մեկում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր Մ. Գասպարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկը` գույքով (հյուրասենյակ, միջանցք, խոհանոց` 12×11մ):
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել 4-ամյա Արման, 3-ամյա Գոռ և 3-ամյա Արեն Գասպարյանները, ովքեր բնակիչների և «1-03» ծառայության կողմից տեղափոխվել էին Սպիտակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան:
3-ամյա Արեն Գասպարյանը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի