Երեկ` նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 56 շենքի դիմաց Երևանի բնակիչ, ՀՊՃՀ ուսանող, 26-ամյա Շամիր Կոստանյանը «Վոլվո» մակնիշի 05 ՕՏ 735 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանին:
Վրաերթի արդյունքում Գ.Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Շամիր Կոստանյան
ը փախուստի չի դիմել, այլ իր ավտոմեքենայով տուժածին տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի