Պաշտպանության նախարարության 3-րդ հրետանային դիվիզիոնի 9-րդ մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Վասիլ Ծառուկյանը ծեծել է շարքային Դերենիկ Անանյանին՝ դասընթացների պլան- համառոտագիրը սխալ կազմելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության, նպատակը՝ «խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելն էր»:
«Առավոտի» տեղեկությամբ, ավագ սպան ոտքերով հարվածել էր շարքայինին, «ճմկտել» նրան: Նրան Սյունիքի մարզի դատարանը արագացված դատաքննության արդյունքում 2 տարվա ազատազրկման է դատապարտել, որը պայմանականորեն չի կիրառվելու: Սակայն դատավճիռը ուժի մեջ չի մտել, քանի որ գործը կրկին դատարանում է: Ի դեպ, ճշտեցինք, որ լեյտենանտը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեկամը չէ: Նա իմ Ախալքալաքի հարեւանուհու՝ Լուսինե Ծառուկյանի բարեկամն էլ չէր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ