Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբեր 19,2011 13:20

Գագիկ Հարությունյանն աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Խորհրդային հարկային տեսչությունում հաշվառված «ԳԱՀԱՎԱ» ՍՊ տնօրեն: Նա Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Եսելեմ» ՍՊԸ տնօրեն Արեւհատ Սարգսյանից, առանց փաստացի ապրանքներ եւ ծառայություններ ստանալու, ձեռք է բերել 369. 729.120 դրամի թվով 87 կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Ըստ մեր աղբյուրի, դրանցից 318.008.880 դրամի թվով 78-ն օգտագործել է որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթղթեր եւ խախտելով «Շահութահարկի մասին», «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքները, խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է պետբյուջե վճարել առանձնապես խոշոր չափերով` 65. 395. 053 դրամի հարկերը:

Գագիկ Հարությունյանը կալավորված է եւ պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930