Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքի ու մահվան պայքար երթուղային տաքսում

Նոյեմբեր 19,2011 12:30

Գալիս է երթուղային տաքսին, բացում եմ դուռը` մինչ այդ մեղքերի թողություն կատարած, խորը շունչ եմ քաշում և դիմում ռիսկի: Բարձրանում եմ: Փորձում եմ գնալ դեպի մեքենայի վերջը. այդտեղ հնարավորությունը ողջ մնալու ավելի մեծ է: Այս ամբողջ ընթացքում մտածում եմ երազանքներիս, արածներիս ու չարածներիս մասին: Հասնում եմ նպատակիս, ես գոհ եմ: Մեջքերի արանքից նայում եմ «Ուղևորների թիվը 13», հետո փորձում եմ հաշվել ուղևորներին… Մի ուժգին հարված ուղիղ ճակատիս: Մի քանի րոպե հետո ինչ-որ սուր հոտից գիտակցության եմ գալիս, ինձ թափ եմ տալիս և համոզվելով, որ 2 կես չեմ լինում` շնորհակալություն եմ հայտնում Աստծուն և շարունակում գոյատևման պայքարը: Մոտենում եմ կանգառին: Իջնում եմ մեքենայից և նայում շուրջս: Թռչունները երգում են, ծաղիկներն ու ծառերը մեղմ պարում են, քամին շոյում է մազերս. Փողոցի թափառող շները ժպտում են ինձ: Ես երջանիկ եմ:

Էլեն Սահակյան

ՀՊՄՀ- հեռուստալրագլության բաժին

 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930