Նոյեմբերի 21-26-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա ու Լիտվա: Նախարարը հանդիպումներ կունենա այդ երկրների իր գործընկերների հետ: Այցելությունների ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կմասնակցի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին: