Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներն ապրում են անմարդկային պայմաններում

Նոյեմբեր 18,2011 21:57

«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին քրեակատարողական հիմնարկներում ունենք որոշակի գիտելիքների առկայություն, իսկ, օրինակ, հեպատիտ C-ի մասով տեղեկատվությունն ընդհանրապես բացակայում է: Բոլորը կարծում են, թե դա ցերոզ վիճակն է կամ այն վիճակը, որը գալիս է շատ խմելուց կամ թմրամիջոց օգտագործելուց»,- այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Մարդու իրավունքների իրավիճակը նախնական կալանքի վայրերում եւ կալանավայրերում» թեմայով քննարկման ժամանակ ասաց բժշկական փորձագետ Աշոտ Դավիդյանցը՝ ներկայացնելով քրեակատարողական համակարգի վերաբերյալ անցկացրած նախնական հետազոտության արդյունքները:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ համանախագահ Հովհաննես Մադոյանի փոխանցմամբ, այսօր քրեակատարողական հիմնարկներում 15-20 ՄԻԱՎ վարակակիր կա: Վերջիններիս դեղորայքը տրամադրում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:

Ըստ ՀՀ Արդարատության նախարարության համակարգը 2009-2010 թվականների հաշվետվության, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, որն իր լրակազմով ամենամեծն է Հայաստանում, իր կառուցվածքով չի համապատասխանում ո՛չ ազգային, ո՛չ միջազգային իրավական պահանջներին: 2009 թվականի ընթացքում սա միակ հիմնարկն է եղել, ուր ազատազրկվածները չեն ունեցել անհատական քնելատեղեր եւ ստիպված են եղել քնել են հերթափոխով:

ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Լաուրա Գասպարյանը խոսեց դատապարտյաների եւ կալանավորված անձանց՝ քաղաքացիական հիվանդանոց կամ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու մասին: «Դա լինում է կարգագրի հիման վրա, իսկ կարգագիր ստանալու համար դատապարտյալները կամ ազատազրկվածները ստիպված են լինում սպասել նույնիսկ ամիսներ, որի պատճառով բազմաթիվ խնդիրներ ենք ունենում»,- ասաց նա եւ հավելեց, որ Վանաձորում նույնիսկ մահացության դեպք է գրանցվել՝ նեղ մասնագիտական բժշկական օգնություն չցուցաբերելու եւ հիվանդին չտեղափոխելու պատճառով: Նրա խոսքով, հիմնարկները հիվանդին տեղափոխելու համար չունեն անգամ շտապօգնության մեքենա եւ տեղափոխման ծախսերն էլ հայտնի չէ, թե ովքեր պետք է հոգան:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930