Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում աճում են սիֆիլիսով վարակվածության դեպքերը

Նոյեմբեր 18,2011 21:02

4 տարվա ընթացքում ԱՄՆ-ում 36 տոկոսով ավելացել են սիֆիլիսի դեպքերը, որը համարվում էր վերացման եզրին. հաղորդում է Businessweek.com-ը: 2006-2010 թվականների ընթացքում աճի այս տեմպերը վկայում են, թե սեռական ակտիվ կյանք վարող մարդիկ պետք է հետազոտվեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ երեք ամիսը մեկ՝ ասված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հրապարակած զեկույցում: Ստուգումների հետեւանքով՝ 24 տոկոսով էլ ավելացել են խլամիդիոզով վարակման դեպքերը, մինչդեռ հոնորեան ցածր մակարդակի վրա է՝ 16 տոկոս:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն ԱՄՆ առողջապահական համակարգին ամեն տարի արժենում են  $ 17 մլրդ, քանի որ տարեկան ախտորոշվում է 19 միլիոն նոր դեպք: Հոնորեայի 309 հազար նոր դեպքեր են գրանցվել անցած տարի, իսկ 1.3 միլիոն մարդ ունի խլամիդիոզ եւ 13774-ի մոտ ախտորոշվել է սիֆիլիս՝ ըստ վերջին տվյալների:

Նշվում է նաեւ, որ սեւամորթները եւ լատինոսներն ամենաշատն են տուժել այդ հիվանդություններից, հնարավոր է՝ այն պատճառով, որ շատ մարդիկ չեն գնում բժշկի, քանի դեռ շատ ուշ չի լինում՝ նշում են զեկույցի հեղինակները: Սրա պատճառն այն է, որ 5 սեւամորթից 1-ը եւ 3 լատինոսից 1-ը չունի բժշկական ապահովագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930