Քիչ առաջ ստացանք ՀՀ կառավարության հաղորդագրությունը, որում գրված է.
Քաղաքացի Հարություն Առաքելյանը փորձ է անում շանտաժի ենթարկել և սպառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին
Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ և շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին: Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից՝ ակնհայտ սուտ տեղեկություններով:
Կարդացեք նաև
Մեկնաբանությունները համարում ենք ավելորդ, առաջարկում ենք կարդալ հայտարարության տեքստը՝ ամբողջական կարծիք կազմելու նպատակով: