Ինչպես տեղեկացանք Blognews.com կայքից, «В Контакте» սոցիալական ցանցում վերացվում է «բաժանորդագրվել» ծառայությունը: Հիմնադրի`Պավել Դուռովի խոսքով, ցանցում գրանցվածների մեծամասնությունը չի օգտվում այդ ծառայությունից, այդ պատճառով, նրանք անիմաստ են համարում դա:
Ցանցից օգտվողները, բաժանորդագրվելով,կարող էին տեղեկանալ ինչ-որ մեկի թարմացումների մասին, իսկ հիմա` կտեղեկանան միայն «ընկերության» դեպքում: Առաջինը գրանցվածների համար սա արդեն գործում է, իսկ բոլորի համար` մի քանի օրից:
Պատրաստեց՝ Արամ Արարատյանը