Jazztimes.com-ն անդրադարձել է 24-ամյա դաշնակահար Տիգրան Համասյանի չորրորդ ալբոմի լույս ընծայմանը: Հրապարակման մեջ մասնավորապես շեշտված է Համասյանի սերը պոեզիայի հանդեպ, որն արտահայտվել է «Լուսնի լեգենդը» ստեղծագործությամբ, որի ներշնչանքի աղբյուրը Գեղամ Սարյանի բանաստեղծությունն է: Եվս մի ստեղծագործության մեջ Համասյանը երգում է տողեր Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից: