Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայցելեն ցմահ ազատազրկվածներին

Նոյեմբեր 18,2011 19:16


Գլխավոր դատախազը նոր հանձնարարական է տալիս

 

Օրերս «Առավոտին» էին դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ ազատազրկվածները:

Քրեական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված պետք է նրանց գործերը վերանայվեին: Թվով 70 ցմահներ մինչ բողոքի հերթական միջոցին դիմելը, խնդրել էին, որպեսզի իրենց հանդիպեն արադարադության նախարարը, գլխավոր դատախազը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանն «Առավոտին» հայտնեց, որ գլխավոր դատախազը հանձնարարել է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազին, որպեսզի այցելի ցմահ ազատազրկվածներին եւ անձամբ լսի նրանց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930