Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան պատրաստ է հայ – թուրքական քննարկումներ հյուրընկալել

Նոյեմբեր 18,2011 18:19

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այսօր Անկարայում «մարտահրավեր» է անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ – թուրքական քննարկումները։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունը ուսումնասիրելու ուղղությամբ։

Նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում, թուրքական լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Ժյուպեն եւ, Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով իբրեւ դժվարին` թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի համար, հավելել է, թե Ֆրանսիան կարող է հյուրընկալել նման հանդիպում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930