«Մարզերում չեն կարողանում ապահովել աշակերտների ակտիվ ժամանակը»,- բողոքում են տեղի բնակիչները: Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնականրգ դպրոցի աշակերտներն ոչ մի առանձնահատկությամբ չեն տարբերվում մյուս դպրոցներիններից: Դպրոցական առօրյա, դասեր ու տուն: Աշակերտներն ասում են, որ իրենք դպրոցական առօրյայի մեջ փորձում են հետաքրքրություն մտցնել՝ ժամանակ առ ժամանակ փոքրիկ միջոցառումներ անցկացնելով: «Դասարանցիներով հավաքվում ենք ու իրար հետ պարում ու ուրախանում,-ասում է աշակերտներից մեկը,-սա գոնե մի քիչ կտրում է մեզ դասերից»: Վերջերս էլ դպրոցի աշակերտական խորհուրդը ծխելու դեմ պայքարի օրվա կապակցությամբ միջոցառում էր կազմակերպել: Աշակերտները նոյեմբերի 3-10-ը ամբողջ գյուղում հայտարարել են չծխելու օր ու դրա վերաբերյալ տարբեր պաստառներ են պատրաստել: «Այդպես մենք ցրվում ենք,-ասում է աշակերտական խորհրդի նախագահ Ազատուհի Խաչատրյանը,- պաստառները փակցրել էինք դպրոցի պատերին ու ամենակարևորը մեր կատարած աշխատնքից հաճույք ստացանք»: Նրա խոսքերով՝ այդպիսի միջոցառում դպրոցում առաջին անգամ էր արվում, հիմա էլ ձգտում են, որ նմանատիպ ակցիաները շարունական լինեն: 14-ամյա Արսենը ասում է, որ իրենց դպրոցում ավելի ակտիվ միջոցառումների պակաս է զգացվում: «Ես ուզում եմ հաճույքով գալ դասի,-ասում է նա,-իսկ դա կլինի այն ժամանակ, երբ մեր դպրոցում ամեն շաբաթ ինտելեկտուալ խաղեր, ցերեկույթներ կազմակերպվեին: Մենք հոգնում ենք միօրինակությունից»:
Մերի Խաչատրյան
Հ.Գ. Մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք նույն դպրոցի կյանքին: Փոխտնօրենն էր մեզ ներկայացրել դպրոցի վիճակը, հարկ համարեցինք զրուցել նաեւ այնտեղ սովորող աշակերտների հետ: