Նոյեմբերի 14-ին Երեւանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից բռնության ենթարկված գործարար Սիլվա Համբարձումյան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Սիլվա Համբարձումյանից տեղեկացանք, որ հարցաքննությունը տեւել է մոտ երկու ժամ, ինքը վերահաստատել է այն, ինչ ասել է դեպքից հետո լրագրողներին եւ մամուլի ասուլիսի ժամանակ: Տիկին Համբարձումյանը ասաց, որ հաշտության մեկ տարբերակ կա՝ եթե Սուրիկ Խաչատրյանը հրապարակավ ներողություն խնդրի եւ վերադարձնի գողացածը: Սիլվան պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանն իր հանքից գողացել է 102 միլիոն դրամի տեխնիկա եւ սարքավորումներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ