Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը մասնակցել է Պասկալեւայի տեսասկավառակների շնորհանդեսին

Նոյեմբեր 18,2011 16:59

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մասնակցել է բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին: Տեսասկավառակները բաղկացած են արցախյան ազատամարտի վերաբերյալ ռեժիսորի 7 վավերագրական ֆիլմերից, որոնք ձայնագրվել են 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն:

Ցվետանա Պասկալևան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաշխարհային վավերագրության համար կարևոր ու մեծ այս ծրագրի իրագործմանն աջակցության համար, որի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր կլինի ճիշտ պատկերացում կազմել ղարաբաղյան խնդրի մասին:

Ցվետանա Պասկալևան «Ղարաբաղի վերքերը» նախագծի տեսասկավառակների մայր օրինակները` համապատասխան հավաստագրով, միջոցառման ժամանակ հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել վավերագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի կատարած մեծ աշխատանքը, առանց որի, Նախագահի խոսքով, ամբողջական պատկերացում չէր լինի ղարաբաղյան հակամարտության մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ցվետանա Պասկալևային, ով իր երիտասարդ կյանքի մի մեծ հատված եղել է հայ զինվորի, երկրապահի, հայոց հողի պաշտպանի կողքին և հավերժացրել այն մարդկանց գործունեությունը, ովքեր կարողացել են պատվով պաշտպանել իրենց հայրենի հողը: Սերժ Սարգսյանի խոսքով, արված աշխատանքը և ցուցաբերված աջակցությունը նաև հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ մեծ գործին: Նախագահն ընդգծել է, որ այսօր ոչ պակաս կարևոր է շարունակել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը աշխարհին հասցնելու գործը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930