Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի ջրմուղի տնօրենին կհրավիրեն բացատրության

Նոյեմբեր 18,2011 16:55

Օրեր առաջ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, կենցաղի տան մոտ երիտասարդ աղջկա վարած «Մերսեդեսը» հարվածել էր կայանած մի մեքենայի: Պարզվում է՝ վթարի պատճառը քաղաքի ջրային ցանցում առկա վթարն է, որի պատճառով փողոց լցված ջուրը դարձել էր մերկասառույց, մեքենան էլ սահել էր:

Նոյեմբերյանի ավագանու անդամներն են քաղաքապետին դժգոհություններ ներկայացրել՝ «Հայջրմուղկոյուղում» առկա բազմաթիվ վթարների կապակցությամբ: Դրանք տեւական ժամանակ չեն վերացվում:

Նման մի հին, ամիսներով չվերացվող վթար կա Կամոյի փողոցում, 1991 թվականին Ոսկեպարի անտառում զոհված նոյեմբերյանցի ոստիկանների հուշարձանի մոտ (նկարում): Փորված տեղից ջուրն արտահոսելով` քանդում է անցյալ տարի համայնքի միջոցներով ասֆալտապատված հատվածը: Թեեւ 1997 թվականին կառավարության որոշմամբ խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարները եւ ջրմուղ-կոյուղու Նոյեմբերյանի քաղաքային ներքին ցանցը պետք է հանձնվեր համայնքին, սակայն դա չի կատարվել: Քաղաքի ավագանին դեմ չէ, որ մինչեւ 2015 թվականի սկիզբը դրանք մնան «Հայջրմուղկոյուղու» տնօրինման տակ, բայց որոշել է իր հաջորդ նիստին հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանին եւ նրանից բացատրություններ լսել քաղաքի ներքին ցանցում տիրող մտահոգիչ վիճակի վերաբերյալ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930