Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հովհաննիսյան. Թոռնիկս մեր ընտանիքի գաղտնիքները չի թաքցուց բնավ

Նոյեմբեր 18,2011 16:49

Երեկ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է թոռան՝ Կարին Հովհաննիսյանի ՙԳերդաստան ստվերաց՚ ՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանում արդեն հայտնի գրքի մասին, որը Հովհաննիսյան գերդաստանի պատմությունն է՝ բանաստեղծական քնարականությամբ: Գիտնականն ասաց, որ անգլերեն տարբերակն է կարդացել ու այն իրեն դուր է եկել. նախ մի շնչով է կարդացվում, երկրորդ՝ Կարինը հրաշալի է աշխատել նյութի հետ ու լուրջ ուսումնասիրություն իրականացրել: Քիչ անց Ռիչարդ Հովհաննիսյանը կես կատակ-կես լուրջ հավելեց. ՙՄի քիչ անհարմար կզգամ, կկարծեի՝ որոշ բաներ լավ էր՝ չգրեր, մեր ընտանիքի գաղտնիքները չի թաքցուց բնավ, բայց պետք է ըսեմ, որ շատ շնորհալի գրող է, բանաստեղծական գործով գրած է: Իսկապես ինձի կթվի, որ ապագա ունի իբրեւ գրող: Ինչպես արդեն ասացի՝ մեկ կողմեն անհարմար կզգամ, մյուս կողմեն գոհացուցիչ է: Ինձ հաճախ կսեն՝ ինչո՞ւ ինքնակենսագրական գիրք չես գրեր, շատ բաներ ըրած ես, շատ տեղեր գնացած ես, պայքարներ տարած ես, նստիր եւ գրե, ինչպես շատերը կգրեն իրենց հուշերը: Ես շատ բաներ չեմ ըներ, ու Կարինը որոշ չափով կլցնե այդ բացը: Այն, ինչ ես իբր հուշ չեմ գրած, թոռնիկս կարողացած է հավաքել եւ ոչ միայն իմ, այլեւ հորս պարագային, որ շատ քիչ բան կխոսեր ցեղասպանության մասին, իր ապրումներու մասին: Տղան ամեն տեղ գնաց, իր ծանոթներու հետ խոսելով, արխիվներու մեջ մտնելով: Ես, օրինակ, չէի գիտեր, թե հայրս ո՞ր նավով Ամերիկա հասած է 1920 թվականին՚:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930