Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատումներ` «Հարավ-կովկասյան» երկաթուղու Գյումրու մասնաճյուղում

Նոյեմբեր 18,2011 16:41

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հարավ-կովկասյան» երկաթուղու վերականգնողական եւ հակահրդեհային վագոնի մի քանի աշխատակիցներ իրենց դժգոհությունը հայտնեցին, որ 25 հոգանոց կոլեկտիվից 6 հոգուն պատրաստվում են վերջնականապես ազատել աշխատանքից: Նրանց մի մասին ծանուցագրեր են ուղարկել, մի մասին էլ արդեն «թոշակի» են ճամփել. պարապ-սարապ նստած են տանը: Ի դեպ, կրճատվողների մեծ մասը 10-15 տարվա աշխատանքային ստաժ ունեն, բանվորներ են, նրանց մեջ կան մարդիկ, որոնք խիստ կարիքավոր են, անչափահաս երեխաների տեր: Դժգոհողներին մասնավորապես վրդովեցրել է այն, որ «Հարավ_-կովկասյան» երկաթուղում աշխատավարձերը բարձրացնում են աշխատակիցների թվաքանակը թեթեւացնելու հաշվին: «10 տոկոսով աշխատավարձներս բարձրացնելն ու աշխատանքից ազատելը մեկ եղավ: Ուրախացել էինք, որ աշխատավարձներս դարձրել են 70000-80000 դրամ, մենք էլ էս ծանր քաղաքում մարդամեջ էինք մտել»,-հուզվել էին մեր զրուցակիցները:

Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք «Հարավ-կովկասյան» երկաթուղու մամլո քարտուղար Վահե Դավթյանից: Նա մեզ հետ զրույցում փոխանցեց, որ սա ներքին կադրային քաղաքականության հետեւանք է, փոփոխություններ են կատարում՝ ելնելով տնտեսական նպատակահարմարությունից եւ որ պատրաստվում են ոչ թե կրճատել, այլ կատարել կադրային տեղափոխություններ: Ըստ Վահե Դավթյանի, ելնելով պարտավորություններից, առաջին 3 տարիներին «Հարավ-կովկասյան» երկաթուղին 4300 հոգանոց կոլեկտիվից ոչ մեկին չպիտի կրճատեր, 3 տարին լրացել է, աշխատակիցների թիվը գերազանցում է 4300-ը, ավելի հստակ 4367 են, սակայն տնօրինությունը չի կրճատել ոչ մեկին: «Կադրերն ավելի շատ են, քան փոխադրումները, բայց քանի որ մենք սոցիալական ֆունկցիա ենք իրականացնում, 3-րդ խոշոր գործատուն ենք, ամեն ինչ անում ենք չկրճատելու ու կադրային տեղափոխումներով հարցը լուծելու համար», -ասաց Վահե Դավթյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930