Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ «Էշոտյան» է: Իսկ նախարարը խորհուրդ է տալիս նրան՝ դիմել առողջապահության մասնագետների

Նոյեմբեր 18,2011 16:10

ԲՀԿ-ն դիմել էր բուհերի ռեկտորներին, որ տան այն ուսանողների ցուցակները, որոնք բարձր առաջադիմություն ունեն եւ սոցիալապես անապահով են, որպեսզի դրամական օգնություն տրամադրի նրանց: Սակայն ռեկտորները մերժել էին ԲՀԿ-ին: Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն այսօր «Վարկած» ակումբում ռեկտորների եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այդ քայլը մեկնաբանելով՝ իր խոսքում անընդհատ Աշոտյանի փոխարեն Էշոտյան էր ասում: Aravot.am-ը Հմայակ Հովհաննիսյանից փորձեց ճշտել՝ դիտավորյա՞լ է նախարարին Էշոտյան ասում, թե՞ ինչպես ասում են՝ լեզվի սայթաքում է. «Ասենք, լեզվի սայթաքում է, Սերժ Սարգսյանը ո՞նց է շը-տը-կել ասում, այնպես էլ ես եմ լեզվի սայթաքումներ թույլ տալիս»:

Մենք պարոն Աշոտյանին խնդրեցինք մեկնաբանել Հմայակ Հովհաննիսյանի «լեզվի սայթաքումները»: Ըստ նախարարի՝ «Կարծում եմ՝ Հմայակ Հովհաննիսյանը լավ կլինի, որ ստանա առողջապահության ոլորտի լավագույն մասնագետների կոնսուլտացիան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930