Լրահոս
Օրվա լրահոսը

«Cybersex»-ի սիրահարները բարդույթավորված անձինք են

Նոյեմբեր 18,2011 16:05

Էրոտիկ նկարների դիտում, վիրտուալ սեքս, այժմ այս ամենը հասանելի է բոլորին: Իսկ թե ով է սիրում հիանալ, հաճույք ստանալ պոռնո լուսանկարներով  եւ զբաղվել ու բավարարվել «cybersex» -ով՝ արդեն այլ հարց է. համակարգիչը՝ ինտերնետը վիրտուալիզմով «վարակել» է դպրոցականից մինչեւ նախարար, պատգամավոր ու վերջիններից ոչ մեկն ապահովագրված չէ իրեն սպառնացող սեռական խանգարումներից, ինչն առաջանում է հենց այզ «զբաղմունքից»:

Ընդհանրապես վիրտուալիզմի զարգացման գագաթնակետը  վիրտուալ ինտիմ հարաբերություններն են, երբ էրոտիկ նկարների, բառերի միջոցով միմյանց նկարագրելով՝ գրգռվում են, նույնիսկ հասնում կուլմինացիոն վիճակի եւ հեշտանքի: Բայց այս երանելի պահերը ժամանակավոր բնույթ են կրում, որովհետեւ, երբ անձը իր գրգռման աղբյուր է դարձնում պատկերացումներն ու նկարները,  անիրականը գերադասելով իրականից՝ խեղաթյուրվում է նաեւ նրա հոգեբանությունը:

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Սվետլանա Համբարձումյանը նշեց, որ անկախ սեռից, պաշտոնից, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, հնարավորություններից, մարդը պետք է միշտ ձգտի ազատ ու անկեղծ իրական միջանձնային հարաբերությունների. «Հասարակությունը գնում է ռոբոտացման: Առանց այդ էլ ամեն ինչ փոխարինվել է վիրտուալով: Այժմ բոլորն ամեն ինչ փորձում են անել ինտերնետի միջոցով: Սիրահարվում են, ամուսնանում, բարեկամանում, գործարքներ կնքում, իրենց կյանքի կարեւորագույն հարցերը լուծում եւ այլն: Կա մի բան, որը ես երբեք չեմ հասկանա. երբ անչափահասն է ձգտում էրոտիկ նկարներ նայել, կամ ինչ-որ «չատեր» բացել «flirt» անել, տղաների դեպքում «մաչո», իսկ աղջիկների դեպքում  աշխարհի ամենասեքսուալ կինը ձեւանալ, դա ինչ- որ տեղ կարելի է համարել վառ երեւակայության արդյունք, արագ մեծանալու ցանկություն եւ այլն: Բայց, երբ կայացած հասուն մարդը, հատկապես նա, որն ընտանիք ունի՝ տարվում է վիրտուալ կյանքով, զմայլվում էրոտիկ լուսանկարներով, իր սեքսուալ պահանջները բավարարում «cybersex»-ով՝ սա անհասկանալի է. այստեղից կարելի է եզրակացնել՝ տվյալ անհատը հիվանդ է: Բացի այդ՝ նրանք, ովքեր գերադասում են վիրտուալ շփումը՝ ամաչկոտ, իրենք իրենց ուժերի վրա անվստահ, ցածր ինքնագնահատականով, թերարժեքության  կոմպլեքսներով տառապող անհատներ են»-, մեկնաբանեց հոգեբանը:

Անդրադառնալով «cybersex»-ի սիրահար մեր պաշտոնյաներին՝ հատկապես այն դեպքին, երբ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Արմեն Գեւորգյանը, որը 3 ամիս առաջ ազատվեց պաշտոնից այն բանից հետո, երբ Անվտանգության խորհրդի եւ ԵՄ կազմակերպած մի աշխատաժողովի ժամանակ պոռնո կայք էր դիտում` հոգեբանն ասաց. «Դա պաշտոնյային հարիր արարք չէր: Իսկ եթե մարդը պահի տակ գրգռվում ու անհապաղ սեռական հարաբերության կարիք է զգում, ապա արժե որ գոնե առանձնանա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930