Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀՇ կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանը ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, հյուպատոս Գարեթ Վին Օուենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները եւ քաղաքական ու իրավական հիմքերը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին:
Ըստ ՀՀՇ հաղորդագրության