Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքարարն ու ռեժիսորը հավասար են ստանում, իսկ մարզիչը՝ հավաքարարից քիչ

Նոյեմբեր 18,2011 15:42

Նոյեմբերյանի ավագանու նախօրեի նիստում ավագանու անդամներն ասացին, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող հիմնարկների աշխատողները երբեմն իրենց վատ աշխատանքն արդարացնում են նրանով,որ աշխատավարձը ցածր է, ասելով`«մեր ստացածն ի՞նչ է, որ»: Նոյեմբերյանի մշակույթի տան հավաքարարը եւ ռեժիսորը, գեղմասվարն ու դերասանը ստանում են հավասար` նվազագույն 32 500 դրամ աշխատավարձ: Քաղաքային մարզադպրոցի հավաքարարը ստանում է 37 500, իսկ մարզիչը` 32 500 դրամ: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ տեղական բյուջեն չունի աշխատավարձերը, թեկուզ 1000 դրամով, ավելացնելու հնարավորություն: Քաղաքապետը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ հաստիքներն ավելացել են, 2005 թվականին քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկներում կար 106 հաստիք, հիմա` 145, որ առնվազն 40 հաստիք կարելի է կրճատել: Սակայն փոքր քաղաքում, ուր աշխատատեղերը քիչ են, որեւէ մեկին աշխատանքից ազատելը խնդիր է, այն էլ` նախընտրական տարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930